Մեր մասին

Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ առաքելությունն է կազմակերպել և մասնակցել պետական ու միջազգային ծրագրերի իրագործմանը, որոնք ուղղված կլինեն տնտեսաության կառավարման, էկոլոգիայի ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և իրավական բարեփոխումներին առնչվող խնդիրների լուծմանը, պարզաբանմանն ու հանրության իրազեկվածության բարելավմանը:

Համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակական միավորումների ու գիտակրթական հաստատությունների հետ՝  Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ-ն պատրաստակամ է իրականացնել իրավական և տնտեսության ու էկոլոգիայի ոլորտներում այնպիսի հետազոտություններ, որոնք ուղղված կլինեն օրենսդրության թերությունների, բացերի, ինչպես նաև տնտեսությւան կառավարման ու իրավակիրառ պրակտիկայի բացահայտմանն ու դրանց վերացման ուղիների առաջադրմանը: